Մատչելիության հղումներ

Իսրայելի քայլերը «հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել». Իրանի նախագահ


Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, թե Իսրայելի քայլերը «հատել են կարմիր գծերը, որոնք կարող են ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:

«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայնածավալ աջակցություն ցուցաբերել Իսրայելին: ԱՄՆ-ը ուղերձներ ուղարկեց «Դիմադրության առանցքին», սակայն հստակ պատասխան ստացավ մարտի դաշտում», - գրել է նա X-ում:

«Դիմադրության առանցքը» վերաբերում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերի ցանցին, որի մի մասն է կազմում «Համաս»-ը:

ԱՄՆ-ի իշխանությունները զգուշացրել են Իրանին, որ անմասն մնա Իսրայել-«Համաս» հակամարտությունից, քանի որ նրանք ցանկանում են դադարեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG