«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ արցախցիները պարբերաբար Ֆրանսիայի դեսպանատան մոտ են գալիս՝ ապաստան են ուզում այդ երկրում։
Նրանցից Արթուր Ստեփանյանը մի բան չի հասկանում՝ երեք տարի առաջ Հադրութից տեղահանվածներով փախստականի կարգավիճակ էին պահանջում, ի պատասխան լսում՝ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, ի՞նչ փախստական, հիմա պարզվեց՝ քաղաքացի չեն՝ փախստական են։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը վստահ է՝ իրենց փախստական դարձնելու որոշման հիմքը քաղաքական է, Արցախը պիտի ջնջվի օրինակ՝ իր անձնագրից, որտեղ իր գրանցման վայրն է՝ Հադրութ, Մեծ Թաղեր։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.