Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինվորականների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել


Ախալգորի շրջան, արխիվ
Ախալգորի շրջան, արխիվ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ախալգորիի շրջանում այս տարվա հունիսին ձերբակալված Վրաստանի քաղաքացի Իվանե Իլուրիձեն ազատ է արձակվել։

Ախալգորին Վրաստանի և Հարավային Օսիայի փաստացի սահմանին է և գտնվում է Ցխինվալի վերահսկողության տակ։

«Իլուրիձեի անհապաղ ազատ արձակման համար ակտիվորեն օգտագործվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մյուս գործիքները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Թբիլիսին նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավաորւթյունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է «ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG