Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարն ընդգծել են երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Հունգարիայի ԱԳ նախարարն այսօր է ժամանել Հայաստան աշխատանքային այցով։ Փաշինյանը կարևորել է հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով, ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական հարաբերությունները վերսկսած երկու երկրների պաշտոնյաները ընդգծել են երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան:

Պետեր Սիյարտոն հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG