Մահացել է Չինաստանի ամենաազդեցիկ գործիչներից՝ նախկին վարչապետ Լի Կեցյանը։
Չինաստանի կառավարության տնտեսական բլոկի երկարամյա ղեկավարը, որը պաշտոնը թողել է մի քանի ամիս առաջ, մահացել է Շանհայում, ինչպես հաղորդվում է՝ սրտի կաթվածի հետևանքով։ Նա 68 տարեկան էր:
Լի Կեցյանի շնորհիվ աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությանը հաջողվել էր հաղթահարել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին են Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածությունը, COVID-19-ը: