Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի բակում ծաղիկներ են խոնարհել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են զոհերի հիշատակը, հաղորդում է ԱԺ լրատվականը:

24 տարի առաջ այս օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց14 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG