Մատչելիության հղումներ

Հայաստանում սոցիալական տարբեր խմբերի միջև եկամուտների անհավասարությունը մեկ տասնամյակի ընթացքում գրեթե չի փոխվել


Հայաստանում բնակչության ամենաապահով տասը տոկոսի՝ մոտ 300 հազար քաղաքացիների եկամուտները 14 անգամ գերազանցում են ամենաաղքատ մարդկանց ֆինանսական հոսքերը։ Նրանց հաշիվներին ամեն ամիս միջինը 216 հազար դրամ է հայտնվում, այնինչ ամենաաղքատները բավարարվում են 15 հազարով։ Սա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամենաթարմ տարեկան զեկույցի՝ 2021-ի պաշտոնական տվյալներն են, որոնք վկայում են՝ սոցիալական տարբեր խմբերի միջև եկամուտների անհավասարությունը մեկ տասնամյակի ընթացքում գրեթե չի փոխվել։

Նախորդ տասնամյակի ընթացքում բնակչության ամենաապահով ու ամենաաղքատ խավերի եկամուտների հարաբերակցությունը գրեթե նույնն է մնացել. 2011-ին եկամուտների տարբերությունը 14.6 անգամ էր, 2021-ին՝ 14.3 անգամ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Հայաստանում սոցիալական տարբեր խմբերի միջև եկամուտների անհավասարությունը մեկ տասնամյակի ընթացքում գրեթե չի փոխվել
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG