Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ կամ մոտ 3 միլիարդ174 միլիոն դոլար:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։
ՊԵԿ-ը հրապարակել է տվյալ ժամանակահատվածի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որի առաջին եռյակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիա» և «Գրանդ Տոբակո» ընկերությունները՝ համապատասխանաբար 52.4 միլիարդ, 39.5 միլիարդ և 31 միլիարդ դրամ ընդհանուր վճարումներով: