Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն:
Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրություններում չեն փոխանցվում:
Համաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով երեկ է ժամանել Թբիլիսի:
Ըստ օրակարգի՝ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները միջոցառման բացման օրը հանդես են գալու ուղերձներով: