Օգոստոսից անհետ կորած համարվող ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը հայտնաբերվել է քննչական մեկուսարանում․ նա ձերբակալվել է թմրանյութերի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ երկու ամիս շարունակ իրավապահները չէին հայտնում «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Էլբեյ Քարիմլիի գտնվելու վայրը, ձերբակալության մասին հայտնի է դարձել միայն երեկ։
«Երեկ անհայտ անձը զանգահարել և հայտնել է, որ Էլբեյ Քարիմլին պահվում է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում», - Turan-ին ասել է կուսակցության անդամներից մեկը։