Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Կանադայի ԱԳ նախարար


Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը:

Լրագրողի հարցը՝ անցած ամիս Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք», - նշեց Մելանի Ժոլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG