Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ կիրականացնի


ՌԴ մաքսային հսկողության գոտի, արխիվ
ՌԴ մաքսային հսկողության գոտի, արխիվ

Ռուսաստանը նախատեսում է Ադրբեջանի հետ «պարզեցված մաքսային միջանցքի» նախագիծ իրականացնել: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը RBC-ում հեղինակած իր սյունակում։

Ռուսաստանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ ռուսական առևտրի վերակողմնորոշումը դեպի արևելյան և հարավային երկրներ արդեն «փաստ» է։

ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի խոսքով՝ ձևավորվել են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները, որոնց երկայնքով բեռների շրջանառությունն աճել է 20-35 տոկոսով։

Դավիդովը կարևորում է բարեկամ երկրների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում ապրանքների տեղաշարժն արագացնելու նախագծերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Ամենահեռանկարայինը, նրա կարծիքով, կարող են լինել «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերը Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG