Միրա Դանիելյանը, որ Արցախի դատավորի օգնական էր, 44-օրյա պատերազմից հետո մատնահարդարի աշխատանքում է կատարելագործվել։ Միրան ու ևս ութ արցախցի կանայք, օգտվելով երևանցի Կարինա Սարգսյանի ընձեռած հնարավորությունից, իրենց անվճար հատկացված տարածքում շուրջ մեկ շաբաթ է արդեն հաճախորդներին են գեղեցկացնում։
Կարինա Սարգսյանը կառավարությանն է դիմում՝ արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին ու արցախցի ձեռներեցներին որոշ ժամանակ ազատել հարկերից, մինչև կարողանան ոտքի կանգնել ու պատշաճ հարկ վճարել։
«Ազատության» վիդեոռեպորտաժը.