Մատչելիության հղումներ

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում


Արխիվ
Արխիվ

Թուրքիայի 77 գավառներում իրականացված միաժամանակյա ոստիկանական գործողության ընթացքում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել, այսօր հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Թուրք ուժայինի խոսքով՝ ձերբակալվածները կասկածվում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի ընդհատակյա ցանցին առնչություններ ունենալու մեջ։

«Մենք շարունակում ենք հակազդել ահաբեկիչներին և նրանց աջակիցներին», - X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Երլիկայան։

Թուրքական իշխանությունները պնդում են, որ հենց Գյուլենի աջակիցներն էին 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG