Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ևս երկու պատանդ է ազատ արձակել


Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումը երկուշաբթի երեկոյան ևս երկու պատանդ է ազատ արձակել, հաղորդել է Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ին Գազային հարող իսրայելական բնակավայրերում պատանդառված երկու տարեց կանանց ազատ արձակումը հնարավոր է դարձել Եգիպտոսի իշխանությունների և «Համաս»-ի միջև մի քանի օր շարունակված բանակցությունների շնորհիվ։

«Երկուշաբթի երեկոյան երկու կանայք տեղափոխվել են Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ», - հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որ «Համաս»-ն առաջիկա օրերին կարող է ազատ արձակել պատանդներից ևս 50-ին։ Խոսքը այն պատանդների մասին է, որոնք իսրայելականից բացի, նաև երրորդ երկրների քաղաքացիություն ունեն։

XS
SM
MD
LG