2022 թվականի օգոստոսին 20-ին Դարիա Դուգինայի սպանությունը կատարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Այդ մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է The Washington Post ամերիկյան օրաթերթը:
Պարբերականի փոխանցմամբ, ահաբեկչական գործողության թիրախը Դարիայի հայրն էր՝ ազգայնական գաղափարախոս ու փիլիսոփա, Ուկրաինայում պատերազմի եռանդուն աջակից Ալեքսանդր Դուգինը: Թերթը նշում է, որ Դարիան պատահաբար է հայտնվել պայթեցված մեքենայում:
The Washington Post-ի հոդվածը պատմում է ուկրաինական հետախուզական ծառայությունների գաղտնի գործողությունների և ԱՄՆ հետախուզական կառույցների, այդ թվում՝ ԿՀՎ-ի հետ ուկրաինական կողմի համագործակցության մասին:
The Washington Post-ի ուկրաինացի զրուցակիցները Դարիա Դուգինային անմեղ չեն համարում, նշելով, որ Ալեքսանդր Դուգինի դուստրն էլ է ակտիվորեն և բացահայտ աջակցել պատերազմին։
Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքի բաղադրիչները՝ կատուների փոխադրման հատուկ արկղով, Ռուսաստան է հասցրել ուկրաինացի փախստական Նատալյա Վովկն, ով երկիր է մտել իր 12-ամյա դստեր հետ։ Վովկի անունը հետագայում հիշատակվել է Դուգինայի սպանության գործով ՌԴ քննչական մարմինների զեկույցներում։
Հոդվածում չի նշվում, թե արդյոք Վովկն անմիջական մասնակցություն ուներ մեքենայի ահաբեկչական պայթեցման հետ:
Ենթադրվում է, որ այդ կինը կարողացել է անմիջապես Դուգինայի զոհվելուց հետո լքել Ռուսաստանի տարածքը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություներ չեն հաղորդվում: