Եվրամիության արտգործնախարարները այսօր պետք է Լյուսքսեմբուրգում քննարկեին իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեման: Հարցը, սակայն, օրակարգ չի մտել` Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության և ուկրաինական պատերազմի պատճառով:
Ըստ «Ազատության» տեղեկությունների, Հարավային Կովկասին անդրադարձ կլինի մեկ ամիս անց` Նախարարների խորհրդի հաջորդ նիստում: