Ադրբեջանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է 26 մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանը հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Սա 16 մարդով կամ 38.1 տոկոսով քիչ է 2022 թվականի հունվար-սեպտեմբերի ժամանակաշրջանի համեմատ», - նշել է գերատեսչությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ բազմաբնակարան շենքերում և առանձնատներում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է 18 մարդ: Մեկ տարի առաջ զոհերի թիվը 37 էր: Բացի այդ, ևս 2 մարդ զոհվել է մեքենաներում բռնկված հրդեհներից, 6-ն էլ այլ հրդեհներից։
2023 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Ադրբեջանում հրդեհների հետևանքով ընդհանուր հաշվով տուժել է 124 մարդ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում գրանցվել է 1351 հազար հրդեհ, ինչը 21 տոկոսի նվազում է 2022-ի առաջին ինն ամիսների համեմատությամբ: