Իսրայելի բանակի ներկայացուցիչը այսօր հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարձակման հետևանքով իսրայելցի 307 զինվորական է զոհվել։ Ավելի վաղ իսրայելական կողմը հայտնել էր շուրջ 1400 ընդհանուր զոհի մասին։
Իսրայելի բանակի տեղեկություններով՝ Գազայի հատվածում 210 պատանդ է պահվում։
Երեկ «Համաս»-ը երկու պատանդի է ազատ արձակել։ Քաթարի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ազատ արձակված մայրը և նրա դուստրը երկքաղաքացի են, նաև ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեն։