Ռուսաստանի իշխանությունները ռազմական հանցագործություններ են գործել, նշված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։ Ըստ այդմ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում կատարվել են խոշտանգումներ, բռնաբարություններ, ինչպես նաև անչափահաս երեխաներ են տարհանվել Ռուսաստան։
Նոր տվյալները հավաքել է միջազգային անկախ հանձնաժողովը, որը շարունակում է հետաքննությունը։ Հանձնաժողովը ռուս զինվորականների կողմից կատարված հանցագործությունների նոր վկայություններ է հավաքել Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։
Տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի իշխանության վերահսկողությանն անցած տարածքներում խոշտանգումները սիստեմատիկ բնույթ են կրել, մասնավորապես նաև ձերբակալվածների պահման վայրերում և մեկուսարաններում, նշված է հաղորդագրության մեջ։ Պատերազմական հանցագործությունների փաստաթղթավորած զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։