Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ռազմական ոլորտների ներկայացուցիչները Բաքվում բանակցություններ են վարել, քննարկել ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը։
«Քննարկվել են անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։