Մատչելիության հղումներ

Թբիլիսին կարծում է՝ Պեկինի հետ մերձեցումը չի հակասում Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին


Վրաստանի արտգործնախարար Իլհա Դարչիաշվիլին խորհրդարանում հայտարարել է, որ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չի հակասի Թբիլիսիի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Այս մասին վրացական դիվանագիտության ղեկավարը խոսել է՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե արդյո՞ք վրաց-չինական մերձեցումը նշանակում է, որ փոխվում է երկրի արտաքին քաղաքական վեկտորը:

«Ինչ վերաբերում է Չինաստանի հարաբերություններին այլ պետությունների և մասնավորապես Ռուսաստանի հետ, ապա մենք չէ, որ պետք է որոշենք դրանց բնույթն ու զարգացման ուղղությունները։ Մի բան ակնհայտ է՝ Չինաստանի իշխանությունները երբեք կասկածի տակ չեն դրել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրանք լավ գիտեն, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը դեռ օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, և որ խաղաղ քաղաքական մեթոդներով մեր երկրի դեօկուպացիան կառավարության առաջնահերթություններից է», - հայտարարել է արտգործնախարար Դարչիաշվիլին։

Թբիլիսին և Պեկինը հուլիսին հայտարարել են հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու որոշման մասին։ Վրաստանում ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Քելի Դեգնանը, մեկնաբանելով այդ զարգացումը, Թբիլիսիին կոչ է արել զգուշանալ Չինաստանի հանդեպ իր քաղաքական պարտավորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG