Եգիպտոսն ու Հորդանանը դատապարտել են պաղեստինցիների դեմ Իսրայելի «կոլեկտիվ պատժի» քաղաքականությունը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում ընդունել է Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդին։ Դռնփակ հանդիպմանը նրանք քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումն ու պաշարված Գազայի հատվածում վատթարացող հումանիտար իրավիճակը։
Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, ուր նշված է, որ երկու առաջնորդները դատապարտել են Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ «կոլեկտիվ պատժի» Իսրայելի քաղաքականությունը և պաղեստինցիներին «իրենց հողից Եգիպտոս ու Հորդանան դուրս մղելու փորձերը»։