Մատչելիության հղումներ

Աբխազիան պլանավորում է գալիք տարի վերագործարկել Սուխումիի օդանավակայանը


Ինքնահռչակ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան այսօր ասել է, որ 2024 թվականի հուլիսից ոչ ուշ Սուխումիի օդանավակայանից տեխնիկական թռիչքներ կկատարվեն, իսկ դեկտեմբերին նախատեսված է օդանավակայանի շահագործումը։

«Այս ամսվա ընթացքում հանրությունը կիմանա, թե ռուսական որ ընկերության հետ է ստորագրվում ներդրումային համաձայնագիր Սուխումիի օդանավակայանի վերակառուցման համար»,- ասել է Բժանիան մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Աբխազիայի բյուջեում պետական փողեր չկան օդանավակայանի վերակառուցման համար, ամեն ինչ արվելու է ներդրողների հաշվին։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Թբիլիսին ու միջազգային հանրությունը այդ շրջանները համարում են Վրաստանի անբաժանելի մասը, որը օկուպացվել է Ռուսաստանի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG