Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է եռօրյա ազգային սուգ՝ ի պատիվ Գազայի հատվածում զոհերի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
«Համազգային սուգ է հայտարարվել որպես մեր հարգանքի նշան հազարավոր նահատակների նկատմամբ, որոնց մեծ մասը երեխաներ են և անմեղ քաղաքացիներ», - գրել է Էրդողանը X-ում։
«Մենք մեր սրտերում զգում ենք մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի մեծ տառապանքը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։