Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը


Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում։

«Ազատության» աղբյուրների համաձայն՝ նույն շաբաթվա վերջում հարցը կքննարկեն նաև ԵՄ անդամ երկրների առաջնորդները՝ հիմք ընդունելով արտգործնախարարների եզրակացությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG