Մատչելիության հղումներ

Դատարանի բակում հնչած կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով. ՔԿ


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով, կատարվում է քննություն։

Մեկ անձ, ըստ Աբրահամյանի, բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» հայտնեց, որ դատախազության աշխատակցի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել: Իսկ թե ո՞վ է տուժողը՝ Աբրահամյանն ասաց՝ ավելի ուշ կհայտնեն:

Դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր, հայտնում է ՔԿ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG