Մատչելիության հղումներ

Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ. Բայդեն


Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ։

Թել-Ավիվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «խորը վշտացած և վրդովված է Գազայի հիվանդանոցի պայթյունից», դիմելով Նեթանյահուին հավելել է՝ «իրավիճակը այնպիսի տեսք ունի, որ դա «այլ թիմի» ձեռքի գործն է»։ Միաժամանակ Բայդենը խոստովանել է, որ «բազմաթիվ մարդիկ դրանում համոզված չեն»։

Գազայի հիվանդանոցի վրա՝ ավելի քան 800 մարդու կյանք խլած ուժգին հարվածի համար Իսրայելը մեղադրում է պաղեստինյան կողմին։

«Մեր հետախուզական տվյալները վկայում են, որ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խումբն է Գազայի հատվածից հրթիռի անհաջող արձակումով ոչնչացրել այդ հիվանդանոցը», - հայտարարել է իսրայելական բանակը:

Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում հակաիսրայելական և հակաամերիկյան կարգախոսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG