Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել և օգտագործել է ATACMS տեսակի հեռահար հրթիռները։
UNIAN գործակալության փոխանցմամբ, այդ մասին Զելենսկին ասել է հոկտեմբերի 17-ին՝ երեկոյան ավանդական հեռուստաուղերձում:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում և աշխատում են հանուն Ուկրաինայի: Այսօր հատուկ շնորհակալություն ԱՄՆ-ին։ Նախագահ Ջո Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կատարվում են: ATACMS-ներն իրենց դրսևորել են»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ Միացյալ Նահանգները գաղտնի եղանակով ATACMS տեսակի հեռահար հրթիռներ է տրամադրել Կիևին։
Ուկրաինան դրանցով արդեն հարվածել է Բերդյանսկի և Լուգանսկի ռուսական օդակայաններին: