Վրաստանի ազգային պաշտպանի գենդերային հարցերով բաժնի ղեկավար Սոֆո Ռուսեցկոն «Ինտերպրեսնյուսին» տված հարցազրույցում ասել է, որ 2022 թվականին Վրաստանում 815 անչափահասի հղիություն է արձանագրվել, ծննդաբերել է 434-ը։
«Պատկերացրեք, թե դա որքան մասշտաբային է մեր երկրի համար։ Երբ ամուսնությունը գրանցվում է վաղ տարիքում, աղջիկները դադարում են կրթություն ստանալ։ Դպրոցներից ստացված տեղեկատվության համաձայն` 2022-ին 47 աղջիկներ դադարեցրել են ուսումը ամուսնության պատճառով»,- ասել է նա։