Վերջին ժամերին սրվել է իրավիճակը Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով։ Իրանի հովանավորությունը վայելող, Լիբանանի հարավային շրջանները վերահսկող «Հեզբոլա» շարժումը օրվա երկրորդ կեսին հայտարարել է, որ վաղ առավոտվանից թիրախավորել է այս շրջանում գտնվող իսրայելական մարտական դիրքերից հինգը։
Կազմակերպության ներկայացուցիչներին վկայակոչելով՝ այս մասին հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
Իսրայելական կողմը հաստատել է Լիբանանի տարածքից գնդակոծությունների փաստը՝ նշելով, որ դրանց հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Իսրայելի Պաշտպանության բանակը նաև տեղեկացրել է, որ Լիբանանի արձակված կրակոցներին ի պատասխան հրետակոծել է հարևան պետության մի շարք սահմանամերձ շրջանները։