Ռուսական զորքերը ռազմաճակատի մի շարք հատվածներում տակտիկական բարելավում ունեն, Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հակառակորդի հարձակվելու փորձերը գործնականում բոլոր ուղղություններում բախվում են մեր ակտիվ պաշտպանությանը։ Ռազմաճակատի բազմաթիվ հատվածներում մեզ հաջողվում է բարելավել տակտիկական վիճակը։ Ըստ էության, որևէ տեղ մենք թույլ չենք տվել, որ հակառակորդը առաջխաղացում արձանագրի։
Ուկրաինական իշխանությունների կողմից պլանավորված գարնանային և ամառային հարձակումները անցյալում են, այժմ ընթանում է աշնանայինը, և այդ գործողություններից և ոչ մեկի ընթացքում նրանց չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել», - պնդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։