Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առավոտյան կրկին ժամանել է Իսրայել։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը (AFP)՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտության ղեկավարին մերձավորարևելյան այցի ընթացքում ուղեկցող իր թղթակցին։
Բլինքենն Իսրայել է վերադարձել արաբական վեց երկրների կատարած շրջագայությունից հետո։ «Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն այսօր Երուսաղեմում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ», - հաղորդում է AFP-ն։