Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է գիշերը երկրի տարածքի վրա 27 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ օդանավի տիպի դրոնների գրոհի չեզոքացրել են հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները:
Նշվում է, որ 18 անօդաչուներ ոչնչացվել են Կուրսկի մարզի երկնքում, ևս երկուսը՝ Բելգորոդի, մնացած 7-ի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:
Անօդաչուների գրոհի համար պատասխանատվությունը ՌԴ ռազմական գերատեսչությունը դրել է «Կիևի ռեժիմի» վրա: