Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Այդ մասին նա ասել է «Հայրենիքին, ժողովրդին և պետականությանն աննախադեպ ծառայության 20 տարի» նշանաբանով համաժողովում, որը նվիրված է Իլհամ Ալիևի նախագահության 20-ամյակին:
«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև», - ասել է Բայրամովը:
Նախարարի փոխանցմամբ, այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:
«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- ելույթում նշել է Ջեյհուն Բայրամովը։