Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 2 միլիարդ 40 միլիոն դոլար է տրամադրել բանակին


Ադրբեջանական բանակի զորավարժությունը, արխիվ
Ադրբեջանական բանակի զորավարժությունը, արխիվ

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանը պետական բյուջեից բանակին հատկացրել է ավելի քան 3 միլիարդ 468 միլիոն մանաթ, ինչը կազմում է ավելի քան 2 միլիարդ 40 միլիոն դոլար: Այդ մասին հաղորդում է Interfax- Azerbaijan լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ բյուջեով նախատեսված բանակի ֆինանսավորումը 2023-ի սեպտեմբերի դրությամբ կատարվել է 91.3 տոկոսով:

Տարվա առաջին 9-ն ամիսների ընթացքում պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը հատկացվել է ամբողջ պետական բյուջեի մոտ 15 տոկոսը:

2023 թվականի պետական բյուջեով պաշտպանության համար նախատեսված է մոտ 6 միլիարդ 55 միլիոն մանաթ, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում է ավելի քան 3 միլիարդ 561 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG