Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ինչից հետո պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից դա ճիշտ քայլ չի համարում: