Մատչելիության հղումներ

Բլինքենը օրենսդիրներին զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին. Politico


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրենսդիրներին նախազգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին, գրում է Politico-ն՝ հղում անելով քննարկմանը ծանոթ երկու անձանց, որոնք նշել են, թե Բլինքենը հնարավոր ներխուժման մասին խոսել է անցած շաբաթ:

Հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը ԱՄՆ արձագանքի վերաբերյալ պաշտոնյաների հարցերին: Ըստ պարբերականի՝ Բլինքենն ասել է, թե Պետքարտուղարությունը ճանապարհներ է փնտրում Ադրբեջանին հաշվետու դարձնելու ու չի ծրագրում երկարաձգել Ազատության ակտի կասեցումը։ Այս օրենքն արգելում է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին, սակայն ամերիկյան վարչակազմը 2002 թվականից ի վեր շրջանցում էր այն։ Վերջին կասեցման վերջնաժամկետն ավարտվել է հունիսին ու ամերիկյան վարչակազմը չի մեկնաբանել, թե ինչու չի թարմացնում այն։ Politico-ն սա խոսուն փաստ է համարում։

Ըստ Politico-ի, ԱՄՆ պետքարտուղարը վստահություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG