Մատչելիության հղումներ

Գերմանիան Հայաստանին է հանձնել 351 կգ հերոինի մաքսանենգության գործով հետախուզվողին


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գերմանիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:


«ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան», - ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG