Մատչելիության հղումներ

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկո


.
.

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների հավաքի ժամանակ։

«Վրաստանն առաջինը լքեց մեր միավորումը, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը:

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է այսօր, Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել այդ հավաքին, որին ներկա են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։

XS
SM
MD
LG