Արցախցի Լենա Ավանեսյանին, եղբորորդու ու հարսի հետ տեղահանվածներով բնակեցված Մասիսի մանկապարտեզի մի անկյուն է հասել, խնդրում է՝ «մի փոքրիկ պատ ու դուռ»: Լենա տատիկն ուզում է այս անկյունից դուրս գալիս դուռը փակել, տան զգացողություն է ուզում:
Այս մանկապարտեզում շուրջ 100 տեղահանված արցախցի է ապրում: Արայիկ Հայրիյանը եղբոր, քրոջ ընտանիքների հետ մի խաղասենյակ են զբաղեցրել, շտապում են՝ երբ տուն կգտնեն. - «Չի գտնվում, տուն չկա, հարցը թանկը չի, թանկին էլ մի տեղ կտեղավորվենք, տուն չկա»:
1718 արցախցի այսօր ապրում է հարմարեցված կացարաններում՝ մանկապարտեզներ են, մարզադահլիճներ, մշակույթի տներ ու նույնիսկ խաղատան շենքեր:
«Ազատության» վիդեոռեպորտաժը՝ ստորև.