Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը քարոզարշավի ընթացքում ծանրացվել է


Վարդան Ղուկասյան, արխիվ
Վարդան Ղուկասյան, արխիվ

Իրավապահները մեկ ամիս առաջ՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծանրացրել են «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը՝ երեք հոդվածներին ավելացնելով ևս մեկը՝ հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դրվագով։

Ղուկասյանը մի քանի ամիս է՝ հետախուզման մեջ է՝ շորթման, խարդախության, դատավորի մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, նա այս պահին կալանավորված է, բայց դա «Հանրային ձայն»-ին չխանգարեց մասնակցել Երևանի ավագանու ընրություններին և 7 մանդատ ստանալ։ Ավելին, այսօր հենց այս խմբակցության ներկայության շնորհիվ իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը կարողացավ ընտրվել Երևանի քաղաքապետ։

Ավինյանի հիմնական մրցակից՝ «Ազգային առաջընթաց»-ի ներկայացուցիչ Իզաբելլա Ագարյանը կասկածներ ունի, որ իշխանությունն օգտագործում է Ղուկասյանի ու նրա աջակիցների դեմ իրավական մահակը՝ ավագանիում ցանկալի արդյունք ստանալու համար։

Ղուկասյանի փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝ իր պաշտպանյալի վրա ճնշում չի եղել, ավելին՝ նա հանրության մասին է մտածել՝ նոր ընտրությունների չգնալով։

«Ազատության» վիդեոռեպորտաժը․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG