Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ժապարովին տեղեկացրել է, որ չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին


ԱՊՀ պետությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգի ոչ-պաշտոնական գագաթնաժողովում, 26-ը դեկտեմբերի, 2022թ․
ԱՊՀ պետությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգի ոչ-պաշտոնական գագաթնաժողովում, 26-ը դեկտեմբերի, 2022թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել, որ չի կարող մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ մի շարք հանգամանքների բերումով։ Այդ մասին հաղորդում է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են առաջիկա գագաթնաժողովին առնչվող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հարցեր, ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականը հավանական էր համարել, որ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին կմասնակցի տեսակապով։

Գագաթնաժողովի նախօրեին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանն էլ Հայաստանը ներկայացնելու է արտգործնախարարի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG