Մատչելիության հղումներ

Արտասահմանում գտնվող իսրայելցի պահեստազորայինները վերադառնում են «Համաս»-ի դեմ կռվելու համար


Փարիզի օդանավակայանից Իսրայել վերադարձող Էդենը ասել է՝ չի կարծում, թե հեշտ կլինի։

«Մենք ուրիշ ոչինչ չենք կարող անել․ մենք պետք է պայքարենք», - ասել է 21-ամյա կինը, ով բանակում երեք տարի ծառայել է և կարծում է պատրաստ է պատերազմի։

22-ամյա Օֆիրը ասել է, որ «Համաս»-ի հարձակման լուրը լսել է, երբ գտնվում էր Վիետնամում։ Իսկույն ավիաչվերթներ է ընտրել՝ որքան հնարավոր է շուտ Իսրայել հասնելու համար։ Վիտնամից մեկնել է Բանգկոկ, այնտեղից՝ Փարիզ ու հիմա մեկնում է Իսրայել։

Լիտվայի բժշկական համալսարանի ուսանող, պահեստազորային Նիմրոդ Նեդանը Վիլնյուսից սկայպով ասել է, որ վերադառնում է Իսրայել։

«Ես չեմ կարող նստել այստեղ ու բժշկություն սովորել, երբ գիտեմ, որ իմ ընկերները կռվում են և իմ ընտանիքը պաշտպանության կարիք ունի։ Սա իմ ժամանակն է։ Դա իմ պարտքն է հենց հիմա»,- ասել նա «Ռոյթերս»-ին, հավելելով, որ իրենց մոտից Իսրայել մեկնող կամավորները ավելի շատ են, քան պահեստազորայինները։

Իսրայելի իշխանությունները երկուշաբթի երբ հայտարարեցին 300 հազար պահեստազորայիններին զորակոչելու մասին, Իսրայելի ավիաընկերությունները կանոնավոր չվերթներից բացի հավելյալ թռիչքներ են կատարում պահեստազորայիններին տարբեր երկրներից Իսրայել վերադարձնելու համար։

Israir Airlines-ը լրացուցիչ թռիչքներ է հայտարարել Լառնակայից, Քորֆուից ու Բաթումիից։ Arkia ընկերությունը՝ թռիչներ Աթենքից ու Մարոկոյից: EL Al ընկերությունը այսօր հավելյալ թռիչք է կատարում Աթենքից Իսրայել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG