Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեհդի Սաֆարիին


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստից առաջ ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիին։

Ըստ «Թրենդ» գործակալության, Բայրամովը և Սաֆարին քննարկել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների օրակարգային հարցեր:

Երկու բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են, որ վերջին տարիներին իրականացված փոխայցելությունները և բարձր մակարդակի հանդիպումները դրական ազդեցություն են գործել հարաբերությունների զարգացման վրա։

Նրանք մտքեր են փոխանակել հյուսիս-հարավ միջանցքի, ինչպես նաև «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև հաղորդակցական կապերի հաստատման շուրջ:

Բայրամովը և Սաֆարին բարձր են գնահատել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Նրանք անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացներին: Բայրամովը տեղեկատվություն է ներկայացրել «հակաահաբեկչական միջոցառումների» մասին։

Նա ասել է, թե «Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում հայ բնակիչների վերաինտեգրման համար և շահագրգռված է Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմամբ՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի հիման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG