Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ մասին այսօր ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գիա Վոլսկին։
Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը ցանկանում են օգտագործել Վրաստանի հնարավորություններն այդ հարցում:
«Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի», - ընդգծել է Վոլսկին, ով խորհրդարանում ներկայացնում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի համաձայնության պարագայում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել Վրաստանում։