Մատչելիության հղումներ

Արցախից՝ Հայաստան. մոտ 100 մարդ գրեթե երկու շաբաթ է Արտաշատի մարզադպրոցի դահլիճում է քնում


Արցախից տեղահանված մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 3 տասնյակ երեխաներ դեռ տուն չեն գտել և գրեթե 2 շաբաթ է Արտաշատի մարզադպրոցի դահլիճում իրար կողք կողքի շարված մահճակալների վրա են քնում։ Տուն փնտրում են, բայց դեռ չեն գտնում, ասում են՝ նախ շատ թանկ տարբերակներ են առաջարկում, հետո՝ անորոշության մեջ են, խուսափում են սահմանամերձ գյուղերից։

Արտաշատի միասնական կացարանը «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպություններն են նախաձեռնել։ «Բռունցք 2020»-ի հիմնադիր Մարկուս Ազադյանը պատմեց, որ Արտաշատի համայնքապետարանն արագ այս տարածքը տրամադրեց։ Մտածում էին՝ 3-4 օրում անօթևան արցախցիները տուն կգտնեն, սակայն արդեն 2-րդ շաբաթն է, որ 114 մահճակալից միայն մոտ 2 տասնյակն է ազատվել:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստան եկած ավելի քան 100 հազար արցախցիների 70 տոկոսն արդեն տեղավորվել է մարզերում։ Այս պահին պետությունը աջակցության երկու ծրագիր ունի՝ միանվագ 100 հազար դրամ բոլոր արցախցիներին և 50 հազարական դրամ ամեն ընտանիքին՝ տան վարձակալության և կոմունալ ծախսերի համար։

Մանրամասները տեսանյութում.

XS
SM
MD
LG