Ի կատարումն ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների՝ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, զինտեխնիկայի, հրաձգային զենքի և ռազմամթերքի հաշվարկը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահների գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում գերատեսչությունը թվարկում է հանձնված զենք-զինամթերքը և զինտեխնիկան․
- 92 միավոր զրահատեխնիկա;
- 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա;
- 124 միավոր ՀՕՊ միջոցներ;
- 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ;
- 1 միավոր անօդաչու թռչող սարք;
- ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ;
- 66,1 միլիոն ռազմամթերք։