Մատչելիության հղումներ

«Ալ-Արաբիա»․ «Իսրայելն ու պաղեստինցիները քննարկում են իսրայելցի գերիների ու պատանդների ճակատագիրը»


«Ալ-Արաբիա» համաարաբական հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի և պաղեստինցի արմատականների ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ է ինչ քննարկում են այսօրվա գործողության ընթացքում գերեվարված իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց ճակատագիրը։

«Ալ-Արաբիայի» տեղեկություններով՝ շփումները ընթանում են Գազայի հատվածից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Օֆակիմ քաղաքի մերձակայքում, որտեղ վաղ առավոտվանից փողոցային մարտեր էին ընթանում։

Մեկ այլ արաբական լրատվամիջոցի՝ «Ալ Հադաթ» հեռուստաընկերության տվյալներով, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզ էդ Դին Ալ Քասամի» բրիգադների զինյալներին այսօրվա հարձակման ընթացքում հաջողվել է 35 իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների գերեվարել, նրանց մեծ մասն արդեն իսկ տեղափոխվել է Գազայի հատված։

XS
SM
MD
LG