Մատչելիության հղումներ

15-ամյա Ադամ Կադիրովը՝ Չեչնիայի Հանրապետության հերոս


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդի Ադամը, արխիվ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդի Ադամը, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն՝ Ադամ Կադիրովին, շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում։

Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը:

Նա Ադամին անվանել է «բացառիկ գրագետ, համակողմանի կրթված և նպատակասլաց երիտասարդի օրինակ» և նշել նրա հաջողությունները խառը մարտարվեստում:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում մեծ սկանդալ է առաջացրել մի տեսանյութ, ըստ որի Ադամ Կադիրովը Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծի է ենթարկում մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը այրելու համար մեղադրվող Նիկիտա Ժուրավլյովին։

Սեպտեմբերի 25-ին Ռամզան Կադիրովը գովեստով է խոսել իր զավակի արարքի մասին և ասել է, թե հպարտանում է Ադամով, «ով իրեն իսկական տղամարդու պես է պահել»:

Դուդաևն էլ ասել է, թե Ադամ Կադիրովն «անգիր է արել Ղուրանը և այդպես ստացել է «խաֆիզի» (Ղուրանն անգիր սովորածի և սուրբ գրքի պահապանի) կոչումը»:

«Ադամ Կադիրովը խիզախ պատանի է, նա նվիրված է իր մեծ պապի ուղուն և արժանավայել ներկայացնում է իր գերդաստանը», - Տելեգրամ ալիքում գրել է Դուդաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG